շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թբիլիսիում խաչքար է տեղադրվել

Թբիլիսիում խաչքար է տեղադրվել

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցել խաղաղարարներին նվիրված խաչքարի օծում։ Խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը կատարվել է հուլիսի 24-ին, գրում է Aliq.ge-ն:

Վիրահայոց թեմի փոխանցմամբ՝ խաչքարը նվիրատվություն է Վրաստանի մայրաքաղաքի հինավուրց եկեղեցուն, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում արժանավոր հայորդիների տապանաքարերն են:

Նշենք, որ խաչքարը ներառում է հնագույն քաղաքակրթություններ կրող երկրների ժողովուրդների հավատքին նվիրվածություն, հայրենասիրություն, բարեկամություն խորհրդանշող խորհուրդներ և դրանց հարատևության լուռ վկայությունն է:

 

  • Կիսվել: