շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թբիլիսիում կազմակերպվել է Հայ-վրացական մշակութային փառատոն

Թբիլիսիում կազմակերպվել է Հայ-վրացական մշակութային փառատոն

Նոյեմբերի 19-ի Թբիլիսիում կայացավ Վերդոյաններ մշակութային կենտրոնի կողմից կազմակերպած հայ-վրացական մշակութային փառատոն, որի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվեց հայկական և վրացական ազգային պարեր, գրում է jnews.ge-ն:

Ակակի Խորավային անվան թատրոնի դահլիճը լեփ լեցուն էր հանդիսատեսով, մուտքն ազատ էր, ցանկացողները կարող էին ներկա գտնվել և վայելել պարային ելույթները: Փառատոնին մասնակցում էին ինչպես Թբիլիսիում գործող վրացական և հայկական պարային խմբերը, այնպես էլ Հայաստանից ժամանած խմբեր:

Այն լավ առիթ էր մեկ անգամ ևս ծանոթանալ և կիսվել մշակութային բազմերանգությամբ, պարի միջոցով նկարագրել ազգային դետալներ և պատմություն, ընդհանուր պարային համարներ:

  • Կիսվել: