Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնին նվիրված Սուրբ պատարագ եւ համամիութենական աղոթք՝ Վատիկանում
Վատիկանի Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնի առաջին հիշատակության առթիվ Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:
Նշվում է, որ փետրվարի 27-ը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու օրը, խորհդանշական է դարձել ոչ միայն հայերի, այլև ողջ կաթոլիկ աշխարհի համար։
Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը նշվում է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։
Այն ներառվել է աշխարհով մեկ սփռված կաթոլիկ եկեղեցիների տոնացույցերում, նորացվել են պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։
Դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը:
Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին: