կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը հայտնվել է աշխարհի 25 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը հայտնվել է աշխարհի 25 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում

Luxatic պորտալը Երեւանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ներառել է աշխարհի 25 ամենագեղեցիկ տաճարների ցանկում։

«Սա մեր ցանկի նորագույն տաճարներից է՝ կառուցված Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հայտնի է նաեւ որպես Երեւանի Մայր տաճար, այն Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից։ Հայկական ավանդական ճարտարապետական ​​ոճով կառուցված տաճարը երկրի ամենաշատ այցելվող եկեղեցին է»,- նշում է հրատարակությունը։

  • Կիսվել: