ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը Երևանում հանդես կգա համերգով

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը Երևանում հանդես կգա համերգով

Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները ելույթ կունենան Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավարևմտյան ֆիլհարմոնիկում։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ծրագրում ներառված են.

 Աստոր Պիացոլլա «Oblivion» - Վիլեն Զաքարյան (ակորդեոն), նվագակցող` Սաթենիկ Աթաջանյան, դասավանդողներ՝ ԼՂ-ի մշակույթի վաստակավոր գործիչներ՝ Իննա Գասպարյան և Կարինե Հարությունյան

Վիվալդի «Ձմեռ» -  Վիլեն Զաքարյան (ակորդեոն), ուսուցիչ՝ ԼՂ-ի մշակույթի վաստակավոր գործիչ Իննա Գասպարյան

Կապուա «Օ SOLE MIO» - Հայկ Պետրոսյան, ուսուցիչ՝ Անժելա Միրզոյան, նվագակցող՝ Կարինե Առաքելյան

«Ինտերմեցո»-մշակումը՝ Գրիգոր Հախինյանի -   Գայանե Գրիգորյան՝ շվի, նվագակցող՝ Անահիտ Գրիգորյան

Սկրյաբին «Էտյուդ»- Սաթենիկ Աթաջանյան, ուսուցիչ՝ Կարինե Հարությունյան

Է.Գազարով «Վալս» - Վլադիմիր Գալստյան,ուսուցիչ՝ Լիանա Ապրեսյան

Ժող. երգ՝ «Թուրնավ հաց֊խնեցե» - Արմինե Գասպարյան և Լանա Գրիգորյան, ուսուցիչ՝ Լուսինե Մարտիրոսյան, նվագակցող՝ Դիանա Պետրոսյան

Կոմիտաս «Հորովել» - Արմինե Գասպարյան, ուսուցիչ՝ Լուսինե Մարտիրոսյան , նվագակցող՝ Դիանա Պետրոսյան

Շոպեն «Էտյուդ N 14» - Ելենա Սաիյան , ուսուցիչ՝ Ալվինա Դանիելյան

«Մատաղ քեզ»-խոսք` Ավետ Բարսեղյանի, երաժշտ. Գուրո Գասպարյանի. կատարումը` դասավանդող Գոհար Ալեքսանյանի։

Համերգը կազմակերպվում է  Երաժշտության ուսումնական կենտրոնի ջանքերով` ղեկավար Սվետա Ճաղարյանի գլխավորությամբ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի կոլեկտիվը հրավիրում են ունկնդրելու դասական երաժշտություն։

  • Կիսվել: