ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները Հայաստանում դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար

STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները Հայաստանում դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար

Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով` բացահայտելով տիեզերքի գաղտնիքները։

Ինչպես տեղեկանում ենք փառատոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակներում բանախոսները դասախոսություններով հանդես կգան Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայ֊ռուսական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Երևանի «Հայբուսակ» համալսարանում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), Հայաստանում ՄԱԿ֊ի գրասենյակում, ««Քվանտ» վարժարանում, Ֆիզմաթ դպրոցում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Այբ դպրոցում, Գյումրիում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տեխնոլոգիական կենտրոնում, Լոռիում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, Վանաձորում՝ ԼՈՖԹ-ում։

Նշվում է, որ կրթական հաստատությունների ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, ինչպիսիք են Ջիմ Բաղյանը, Գարիկ Իսրաելյանը, Քիփ Թորնը, Չառլի Դյուկը, Նագին Կոքսը, Ժոել Փարքերը, Դեյվիդ Այքերը, Թոնի Ֆադելը, Դոննա Սթրիքլենդը, Ժան֊Ժակ Դորդեյնը և այլք։

Հանրայնացման ծրագրի մեջ ներառված բազմազան և հետաքրքաշարժ թեմաները վստահաբար ոգեշնչման աղբյուր կդառնան երիտասարդների համար` էլ ավելի մեծացնելով նրանց սերը և հետաքրքրությունը գիտության հանդեպ։

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներԻսպանիա), ՆորվեգիայումՇվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակինՀատկանշական էոր Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն ՀոքինգիԲրայան ՄեյիԱլեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետանցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունըկրթությունըարվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահարաստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներիՆոբելյան մրցանակակիրներիտիեզերագնացների մտածողներիգիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակորի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներովփորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

  • Կիսվել: