շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
STARMUS միջազգային փառատոնը գիտության և արվեստի միախառնություն է, որի աջակցող գործընկերներից է նաև Պոլիտեխնիկը․ Ավինյան (լուսանկարներ)

STARMUS միջազգային փառատոնը գիտության և արվեստի միախառնություն է, որի աջակցող գործընկերներից է նաև Պոլիտեխնիկը․ Ավինյան (լուսանկարներ)

Նախօրեին Պոլիտեխնիկի ուսանողների հետ միասին մասնակցել եմ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «STARMUS» փառատոնին։ Երեկոյան այցելել եմ նաև փառատոնի գիտական ճամբար Ազատության հրապարակում։ Այս մասին գրառում է արել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պակմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։
«Կարծում եմ` սա Հայաստանի և Երևանի համար շատ նշանավոր իրադարձություն է։ «STARMUS» միջազգային փառատոնը գիտության և արվեստի միախառնություն է, որի աջակցող գործընկերներից է հանդիսանում նաև Պոլիտեխնիկը։ Մեր 150 ուսանողներ մասնակցել են տարբեր դասախոսությունների, համերգների, հնարավորություն են ունեցել շփվել մարդկանց հետ, ովքեր շատ բան են արել այս աշխարհում և մեծ փոփոխությունների հեղինակներ են։
Շրջայցի ընթացքում զրուցել ենք ինչպես Հայաստան ժամանած միջազգային գիտնականների, այնպես էլ ուսանողների հետ` ի թիվս այլ հարցերի, քննարկելով նաև Պոլիտեխնիկի գիտակրթական զարգացման հեռանկարները»,–գրել է Ավինյանը։

 

  • Կիսվել: