շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սիմֆոնիկ ճամփորդություն. կհնչեն բոլոր ժամանակների ամենահայտնի դասական ստեղծագործությունները

Սիմֆոնիկ ճամփորդություն. կհնչեն բոլոր ժամանակների ամենահայտնի դասական ստեղծագործությունները

Հուլիսի 19-ին` ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու յուրահատուկ սիմֆոնիկ ճամփորդության ու վայելելու դասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները։

Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Մոցարտի Փոքրիկ գիշերային սերենադից մինչև Խաչատրյանի կրակոտ «Սուսերով պարը», Սեն-Սանսի հոգեթով «Կարապից» մինչև Չայկովսկու չքնաղ «Ծաղիկների վալսը» և այլ գործեր. ստեղծագործություններ, որ շարունակում են հմայել միլիոնավոր մարդկանց։

Համերգը կղեկավարի Իսպանիան ներկայացնող դիրիժոր Վիսենտե Ալբերոլան։  

  • Կիսվել: