ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգի ողջ հասույթը կուղղվի բարեգործության

«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգի ողջ հասույթը կուղղվի բարեգործության

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի  16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 բարեգործական» հիմնադրամին։

Երեկոյին հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։

««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգն այս տարվա ամփոփիչ և ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին և լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովելու մեր շահառուների 2022-2023 թվականների ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաև ըմբոշխնելու մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ»,-ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

  • Կիսվել: