երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզպետն ու Ախուրյան համայնքի ղեկավարը մասնակցել են «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնին

Շիրակի մարզպետն ու Ախուրյան համայնքի ղեկավարը մասնակցել են «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ ներկա է գտնվել «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնին, որն անցկացվել է Ախուրյանի Արևիկ բնակավայրում։

Մարզպետը ողջունել է կազմակերպիչներին` կարևորելով նմանատիպ ձեռնարկների իրականացումը և նշել, որ լավաշի հանրահռչակումը անհրաժեշտություն է հատկապես այսօր, քանզի հացը միասնության խորհրդանիշ է և այժմ, առավել քան երբև, մեր ազգին միասնական լինել է պետք և միասնականությամբ հաղթահարել մարտահրավերները։ Մուշեղ Մուրադյանը կոչ է արել նույն համախմբվածությամբ մոտենալ ներկա խնդիրների լուծմանն ու հոգատար վերաբերմունք դրսևորել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։

Ներկաներն այնուհետև շրջել են տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ներկայացված տեսականուն։

Հայկական լավաշը համարվում է ոչ նյութական մշակութային ժառանգություն և 2014թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառագության ներկայացուցչական ցանկում:

  • Կիսվել: