կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Շարունակվում են Տաթևի Մեծ անապատի պեղումները

Շարունակվում են Տաթևի Մեծ անապատի պեղումները

Տաթևի Մեծ անապատում շարունակվում են լայնամասշտաբ հնագիտական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Արման Նալբանդյան)։ Հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոնից»։

Այս փուլում բացվում են նոր տարածքներ, խցերի մուտքեր, ի հայտ են գալիս արժեքավոր ճարտարապետական դետալներ, ինչպես նաև խեցեղեն։ Այսօրվա բացահայտումներից ուշագրավ էր սրբատաշ քարերով կառուցված տնտեսական հորը։

Պեղումները շարունակվում են, և սպասվում են նոր բացահայտումներ։

  • Կիսվել: