երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը

Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը

Այսօր՝ ժամը 12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը:

Հայաստանյան տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում ներկայացնելու են նոր հրատարակությունները՝  մինչև 30 տոկոս զեղչված գներով:

Միջոցառման տարածքում կգործի պոեզիայի անկյուն, որտեղ ժամանակակից ու մեծանուն հեղինակների գործեր կկարդան հայտնի դերասաններ ու արտիստներ:

Փոքրիկների համար կգործի խամաճիկների շարժական թատրոն, ընթերցանության անկյուն, վարպետաց դասեր, կինոթատրոն եւ ինտերակտիվ խաղեր: 

Միջոցառման ընթացքում կգործի նաեւ «Գրադարան բաց երկնքի տակ» հարթակը:

Ծրագրի ընթացքում համերգային կատարումներով հանդես կգան «Կաթիլ», «Նեմրա» և «Թմբաթա» խմբերը:

  • Կիսվել: