երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը հիմնված է Միխայիլ Կոցիուբինսկու համանուն պատմության վրա եւ պատմում է ուկրաինացիների ենթաէթնիկ խմբի՝ հուցուլների սիրո պատմությունը։

1965 թվականին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը մի ծրագրի մաս է դարձել, որի շրջանակում կցուցադրվեն 20-րդ դարի վերականգնված ֆիլմեր: Հայ ռեժիսորի ստեղծագործությունը ներկայացված է Ուկրաինայի դրոշի ներքո, քանի որ ֆիլմը նկարահանվել է Կիեւի Դովժենկո կինոստուդիայում։

«Մոռացված նախնիների ստվերները» կցուցադրվի Ֆրենսիս Ֆորդ-Կոպոլայի, Թերենս Մալիկի, Կառլոս Սաուրայի, Անդրեյ Տարկովսկու եւ համաշխարհային կինոյի այլ դասականների ֆիլմերի հետ միասին։

Վենետիկի 80-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը՝ Լիդո կղզում: Ծրագրում ընդգրկված էին Լյուկ Բեսոնի, Ռոման Պոլանսկու, Վուդի Ալենի եւ շատ հայտնի ռեժիսորների ֆիլմերը։

  • Կիսվել: