երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ս. Ստեփանոս վանքը՝ Արևելյան Ատրպատական նահանգի ամենաշատ այցելվող ժամանցի վայր

Ս. Ստեփանոս վանքը՝ Արևելյան Ատրպատական նահանգի ամենաշատ այցելվող ժամանցի վայր

Արևելյան Ատրպատականի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Սուրբ Ստեփանոս վանքը և Արասի ազատ գոտին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերն են, գրում է parstoday.ir-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեն հայտնել է,որ մինչև մարտի 28-ը՝ մոտ մեկ միլիոն 400 հոգի այցելել են այս նահանգի պատմամշակութային, բնական և զբոսաշրջային վայրեր:

Ահմադ Համզեզադեն այսօր այդ մաիսն հայտնելով ասել է.«Այս տարի Նովռուզյան արձակուրդի ընթացքում Ս. Ստեփանոս վանքը եղել է որպես Հյուսիս-արևմտյան տարածքի ամենաշատ այցելվող վայրը: Իրանական 1402 թվականի գարնան չորրորդ օրը ավելի քան հինգ հազար 300 տոմս է վաճառվել և ավելի քան 25 հազար մարդ է այցելել այս պատմական վանքը:

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված և գրանցման փուլում գտնվող կոթողներին,Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրենն ասել է.«Արասի ազատ գոտին մի քանի նահանգի չափ կոթողներ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու համար:Արասի եկեղեցական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում, իսկ Գեոպարկը, «Խոջա Նազար» քարավանատունը և Արասբարանի անտառները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում գրանցվելու շեմին»:

 

  • Կիսվել: