Ռուսաստանցի լրագրողը հրապարակել է Դեյր Զորում հայկական եկեղեցու ավերակների լուսանկարը
Ռուսաստանցի լրագրող Օլեգ Բլոխինն իր էջում հրապարակել է Դեյր Զորում գտնվող քրիստոնեական սրբավայրերի լուսանկարները, որոնց թվում է նաև հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցին, որն ավերվել է պատերազմի հետևանքով:
Լրագրողը հրապարակել է նաև հայկական եկեղեցու մի լուսանկար, որը պատկերում է այն, թե ինչպիսին է Սուրբ Նահատակացը եղել մինչ պատերազմը: