շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռիչարդ Կլայդերմանը կրկին Հայաստանում է

Ռիչարդ Կլայդերմանը կրկին Հայաստանում է

Դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը երրորդ անգամ է հյուրընկալվում Հայաստանում: Նա իր արվեստի երկրպագուներին մեծ տոն է խոստանում մենահամերգներով, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 20-21-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դաշնակահարն ասաց, որ ուրախ է վերադառնալ Երևան, քանի որ լավ հիշողություններ ունի. համերգներին հանդիսատեսը հուզառատ և ջերմ է եղել, սիրել է իր երաժշտությունը: Նրա խոսքով՝ սիրով է նվագելու իր երաժշտությունը սիրողների համար:

Կլայդերմանը նշեց, որ համերգին կհնչեն և՛ նոր, և՛ հայտնի գործեր, կլինեն նաև իմպրովիզներ:

 

  • Կիսվել: