կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՌԴ Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության պետական դուման լիագումար նիստի ընթացքում վավերացրել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ» համաձայնագրի մասին է։

Նշվում է, որ համաձայնագիրը միտված է համալսարանի մանկավարժական, գիտական, տնտեսական և ֆինանսական գործունեության հետագա կատարելագործմանը, համալսարանի կառավարման գործիքների ամրապնդմանը՝ հաշվի առնելով հիմնադիրների շահերը, ինչպես նաև այն միտված է Ռուսաստանի Դաշնության դրական կերպարի ամրապնդմանը Հայաստանի Հանրապետությունում և համաշխարհային հումանիտար տարածքում։ 

Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանը բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպություն է, որը գտնվում է Ռուսաստանի և Հայաստանի համատեղ իրավասության ներքո, այն Հայաստանում գործող պետական համալսարան է և ունի հիմնադրամի կարգավիճակ։ 

 

  • Կիսվել: