կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քոբայրավանք և Սանահին վանական համալիրի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին (լուսանկարներ)

Քոբայրավանք և Սանահին վանական համալիրի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին (լուսանկարներ)

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական անգամ այցելել են ՀՀ Լոռու մարզ՝ Քոբայրավանք և Սանահին վանական համալիր:

Աշխատակիցները տեղում ծանոթացել են նախարարության պատվերով իրականացվող Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքները, որոնք վերսկսվել էին նախորդ տարի, մոտենում են ավարտին։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ։

Нет описания.

Քննարկվել են ջրահեռացման խնդիրները, տրվել են լուծումներ։ Նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով վերականգնման ընթացքում պեղվել-մաքրվել է նաև սեղանատան հատակը, բացվել են թոնրի, հորի կամ ջրավազանի հետքեր։ Համապատասխան կահավորմամբ դրանց հասանելիությունը կսահմանափակվի, իսկ հատակը կնորոգվի արդեն հաջորդ տարի։

Нет описания.

Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները ևս մոտենում են ավարտին. տարածքը մասնակի բարեկարգվել է, կառուցվել է հենապատ։ Եկեղեցու պատերը լվացվել են տարիների ընթացքում առաջացած կրային և այլ հետքերից։

Нет описания.

Մատնանշվել են փոքր թերություններ, որոնք պետք է շտկվեն մինչև աշխատանքների ավարտը։

Աշխատանքների իրականացումը գնահատվել է բավարար:

  • Կիսվել: