երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են 2024-ին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետները

Քննարկվել են 2024-ին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետները

2024 փետրվարի 27-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետուըթյան դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հետ։ Այս մասին տեղեկացնում են Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունից:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակութային հարաբերությունները, ինչպես նաև 2024 թվականին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետներն ու ծրագիրը։

  • Կիսվել: