երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել է ՀՀ-ի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությունը

Քննարկվել է ՀՀ-ի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությունը

Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է  Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։
 
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը։

  • Կիսվել: