երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քաղաքային պանթեոնում կբացվի Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձան

Քաղաքային պանթեոնում կբացվի Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձան

Հունիսի 13-ը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն է։ Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է արտիստը, ժամը 17։00-ին տեղի կունենա նրա հուշարձանի բացման արարողությունը։

Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձանի հեղինակը քանդակագործ Զամոկ Սարգսյանն է։ 

Քոթանջյանի մահվան տարելիցի և հուշարձանի բացման արարողությանը ներկա կլինեն նրա հարազատները, մտերիմներն ու բարեկամները։

Այս տարի կլրանար նրա 80-ամյակը։ Այդ առիթով հունիսի 18-ին՝ ժամը 18։30-ին, Կինոյի տանը նախատեսված է հոբելյանական հուշ-երեկո, որին կմասնակցեն Ռաֆայել Քոթանջյանի որդին և թոռները, Հարություն Խաչատրյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Անահիտ Աղասարյանը, Լևոն Հարությունյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլիթ Կարապետյանը և Ռաֆայել Քոթանջյանի ուսանողները։

  • Կիսվել: