կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Քաղաքատեղի Շամիրամի» հուշարձանի տարածքից գանձագողություն է կատարվել․ հուշարձանը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակ

«Քաղաքատեղի Շամիրամի» հուշարձանի տարածքից գանձագողություն է կատարվել․ հուշարձանը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակ

Այս խառը օրերին, երբ շատ-շատերի ուշադրությունը սեւեռված է Արցախի խնդրի, Լաչինի միջանցքի փակ լինելու վրա, գանձագողերն էլ սեւեռվել են իրենց «սեւ աշխատանքի» վրա։

Aravot.am-ին հասած տեղեկություններով, մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հզ. թվագրվող «Քաղաքատեղի Շամիրամի» հուշարձանի տարածքում գտնվող դամբարանադաշտում գանձախուզություն է տեղի ունեցել։ Հուշարձանը հաշվառված է Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Շամիրամ բնակավայրում։ Մեր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները  կատարող Ա. Հ․-ն  ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել, որ նշված հուշարձանի տարածքում գտնվող դամբարանադաշտում տեղի է ունեցել գանձախուզություն, անհայտ անձիք փորել են դամբարանը, տեղաշարժել են ծածկասայլերը:

Այժմ գործով զբաղվում է քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը:

  • Կիսվել: