կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քաղաքապետարանը՝ երևանյան շենքերից մեկի խճանկարի ճակատագրի վերաբերյալ տարածված լուրերի մասին

Քաղաքապետարանը՝ երևանյան շենքերից մեկի խճանկարի ճակատագրի վերաբերյալ տարածված լուրերի մասին

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն անդրադարձել է հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ հուլիսի 20-ին հրապարակած լուսանկարներին, որոնց կից գրառմամբ՝ նա հարցնում է, թե ովքեր են իր հրապարակած լուսանկարում պատկերված շենքի կառուցապատողը, դիզայները և այլն:

Սարդարյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Վերջին մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում քննարկվում է էս գեղեցիկ շենքի խճանկարների ճակատագիրը: Դե, ինչպե՞ս՝ քննարկվում է, առանց որևէ ճշտման, առանց խնդրին առհասարակ ծանոթանալու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գեներացնում են միտքը, թե Երևանում ամենաթողություն է, քանի որ քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները:

Էս միտքը տարածողներին կփորձեմ հիասթափեցնել՝ նախագծման թույտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները՛՛:

  • Կիսվել: