ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փոքրիկ տավուցշիների երգչախմբի անմոռանալի ելույթը «Ուրիշ աշխարհում»

Փոքրիկ տավուցշիների երգչախմբի անմոռանալի ելույթը «Ուրիշ աշխարհում»

Համալիրը վաղուց այսքան ջերմ ու բուռն ծափերից չէր թնդացել. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի 3-րդ օրը նշանավորվեց «Another World» («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգով, որի ամենաէմոցիոնալ հատվածը Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթն էր:

Լեգենդար «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի հրավերով և «Ամերիաբանկի» աջակցությամբ իրականացավ փոքրիկների երազանքը` երգել մեծ բեմում, լի դահլիճի ու համաշխարհային աստղերի ներկայությամբ: Նրանք վայելեցին իրենց ելույթի ամեն վայրկյանը` իրենց ներքին անսպառ դրական էներգիան ուղարկելով հանդիսատեսին:

 

Խմբավար Մարիա Գալստյանի ղեկավարմամբ՝ երեխաները կատարեցին «Queen»-ի երգացանկի ամենահայտնի ստեղծագործություններից բաղկացած մոտ 7 րոպե տևողությամբ յուրահատուկ միքս` այն եզրափակելով «We are the champions» երգով և արժանանալով հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։

Համերգի ընթացքում ելույթ ունեցան նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը:

  • Կիսվել: