երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փլուզման եզրին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անտեսված է Թուրքիայի իշխանությունների կողմից

Փլուզման եզրին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անտեսված է Թուրքիայի իշխանությունների կողմից

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված Հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման եզրին մնալ, գրում է ermenihaber.am-ը: 

Մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ են , իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում ՝ ծեփածածկերի պոկված մասեր:

Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է.

«Եկեղեցին որը մի ժամանակ ծառայել է որպես պահեստ, ապա ժողովրդի համար նաև որպես կինոթատրոն, այժմ լքած է: Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Ժամանակաշրջանն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են պատերի վրա: Եկեղեցին, որը այժմ վերածվել է աղավնիների բույնի, անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կանգնած է փլուզման վտանգի առաջ: Թոմարզայում գտնվող այս եկեղեցին այն վայրերից է, որ տեղացի և օտարերկրացի պատմության սիրահարները պետք է տեսնեն: Հույս ունենք, որ եկեղեցին նախքան փլուզվելը կվերականգնվի»:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1837-ին, իսկ մինչև լքվելը որպես պահեստ, ապա կինոթատրոն օգտագործվել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունից հետո: Թուրքերն ու քրդերը տեղաբնակ հայերի քաջության համար Թոմարզան անվանում էին «Քյուչուկ Զեյթուն», այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Թոմարզայի հայկական մշակութային հետքերը մինչ օրս էլ տեսանելի են թե՛ քաղաքում, թե՛ քաղաքի մերձակայքում։

  • Կիսվել: