ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Փեթակ» տանող ճանապարհի մի հատվածը կբացվի. Հայկ Կոստանյան

«Փեթակ» տանող ճանապարհի մի հատվածը կբացվի. Հայկ Կոստանյան

Որոշում է կայացվել միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի հատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։  Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։
Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։
Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։
Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,- գրել է նա։

  • Կիսվել: