շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Պատկեր և ձայն. մի կյանքի երկու համակարգ».  նախագիծ՝ Ազնավուրի և Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ

«Պատկեր և ձայն. մի կյանքի երկու համակարգ». նախագիծ՝ Ազնավուրի և Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ

Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակներում Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը մեկնարկում է «Պատկեր և ձայն։ Մի կյանքի երկու համակարգ» խորագրով նոր նախագիծը:

«Փարաջանովն ու Ազնավուրն ունեն իրենց կյանքի յուրօրինակ համակարգերը և իրենց արվեստի յուրահատուկ ընկալումը։ Նախագծի անվանումը ոգեշնչված է այս իսկ հայեցակարգով:

Նախագիծը ներառում է երկու հարթություն՝ պատկեր, որը խորհրդանշում է փարաջանովյան արվեստը՝ որպես նկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, և ձայն, որը խորհրդանշում է ազնավուրյան արվեստը՝ որպես երգիչ, երգահան, ինչպես նաև որպես դերասան:

Այս երկու ամբողջությունները միասին միաձուլվում և կազմում են մեկ ամբողջական պատկեր:

Ձեզ սպասում են հետաքրքիր տեղեկատվական նյութեր, ընթացիկ նախագծեր և անակնկալներ»։

 

  • Կիսվել: