շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Փարիզ

Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Փարիզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման ԿԳՄՍ նախրար Ժաննա Անդրեասյանը 3 օրով կմեկնի Փարիզ:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի ապրիլի 3-5-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
  2. Ժաննա Անդրեասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

  • Կիսվել: