«Նորարարական կրթությունը Իրաքում» միջազգային ցուցահանդես-համաժողովին մասնակցելու հնարավորություն
«Բիզնեսի զարգացման ընկերությունը», Իրաքի ցուցահանդեսների և առևտրային ծառայությունների պետական ընկերության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Նորարարական կրթությունը Իրաքում» միջազգային ցուցահանդես-համաժողով, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 16-ից 19-ը Բաղդադում:
Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ կոնտակտային տվյալներով՝ www.bec.iq, էլ.փոստ՝ [email protected], հեռախոս՝ 009647828509966, 009647728509966:
Վերոնշյալ միջոցառմանը մասնակցության պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը (հեռ.՝ +374 10599646)՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն մասնակիցների տվյալները փոխանցելու նպատակով: