կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ներկա պահին արձանի որևէ հաստատված նախագիծ գոյություն չունի․ Վահան Դումանյանը՝ Հիսուսի արձանի մասին

Ներկա պահին արձանի որևէ հաստատված նախագիծ գոյություն չունի․ Վահան Դումանյանը՝ Հիսուսի արձանի մասին

Ինտերնետում մարդիկ ինչ-որ ռոլիկ են նկարել, հրապարակել, այս հարցի քննարկումը ժամանակի վատնում է։ Ներկա պահին արձանի որևէ հաստատված նախագիծ գոյություն չունի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի մակետի հրապարակմանը, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ նախարարությունից դեռ թույլտվություն չկա այդ մասով։

«Հիսուսի արձանի մակետ են հրապարակել, լավ են արել, ինչումն է խնդիրը, բոլորն էլ կարող են մակետ հրապարակել, մենք այդ մակետին համահեղինակ չենք։ 

Մենք որևէ հրապարակային խնդիր չենք տեսել, այլ ասել ենք, որ ինչ արվի, պետք է արվի օրենքի շրջանակներում։ Ինտերնետում մարդիկ ինչ-որ ռոլիկ են նկարել, հրապարակել, այս հարցի քննարկումը ժամանակի վատնում է։ Ներկա պահին արձանի որևէ հաստատված նախագիծ գոյություն չունի։

Համացանցային տիրույթում ինչ տեղի է ունեում, ինձ քիչ է հետաքրքրում»,- ասաց Դումանյանը։
Լրագրողները նախարարին հարց ուղղեցին նաև այն մասին, թե ինչու է որոշվել ակադեմիական քաղաք դարձնել հենց Աշտարակը, ինչին ի պատասխան Դումանյանը ասաց․

«Այդպես է նպատակահարմար գտնվել, հազար ու մի հարցեր կան, հաշվի է առնվել այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները, այնտեղ կա գիտահետազոտական կենտրոն, Աշտարակը այն տարածքը չէ, որ ձեզ մոտ հարցեր առաջացանի, եթե մեկ այլ տեղ լիներ, գուցե հարցը տեղին կհամարեի»,- ասաց Վահրամ Դումանյանը։

  • Կիսվել: