երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նաումբուրգում հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո է անցկացվել

Նաումբուրգում հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո է անցկացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո:

«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալայնը գրել է, որ երեկոյին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, երգեհոնահար Նիկոլաս Բերնդտը, դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը:

Ներկա են եղել Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայկական պատվիրակության այլ անդամներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: