Նարեկ Հախնազարյանը հանդես կգա երևանյան համերգով
Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը հանդես կգա երևանյան համերգով:
Նա, համագործակցելով Ֆրանսիայից Հայաստան ժամանած դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի հետ, հայրենիքում կհնչեցնի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Երեկոն տեղի կունենա մայիսի 1-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
ՀԼրագրողների հետ զրույցում Հախնազարյանն ասաց, որ առաջին անգամ են միասին ելույթ ունենալու, իսկ փորձերը շատ լավ են անցնում:
՛՛Ընտրել ենք ծրագիր, որով փորձել ենք կամուրջ ստեղծել եվրոպական և ռուսական մշակույթների միջև: Համերգի առաջին բաժնում կհնչի ֆրանսիական և բելգիական երաժշտություն, կկատարենք Ժյուլ Մասնեի և Սեզար Ֆրանկի գործերը, իսկ երկրորդ մասում է Չայկովսկու և Շոստակովիչի ստեղծագործությունները՛՛,-նշեց թավջութակահարը: