երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախապատրաստման դասընթացների կենտրոն, Դիլիջանին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դպրոցի համար

Նախապատրաստման դասընթացների կենտրոն, Դիլիջանին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դպրոցի համար

Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամիկառավարման խորհուրդը հայտնում է, որ Նախապատրաստման դասընթացների կենտրոն, Դիլիջանին (ՆԴԿԴ) շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դասարանների համար: ՆԴԿԴ-ը տեղակայված է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի կամպուսում: UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի կրթական ծրագիրը, և այստեղ սովորում է 220 ուսանող ավելի քան 80 երկրից: ՆԴԿԴ-ը գործարկվել էր UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: UWC Դիլիջանի գոյության տաս տարիների ընթացքում կենտրոնը զարգացել է՝ վերածվելով լիարժեք դպրոցի, և այժմ ունի աշակերտներ նախակրթարանից մինչև 9-րդ դասարան: Այսպիսով, միջազգային հավատարմագրման գործընթացը դպրոցի բնականոն զարգացման տրամաբանական շարունակությունն է:

Քեմբրիջ միջազգային դպրոցների հավատարմագրումը ճանաչվում է կրթական գերատեսչությունների կողմից որպես բարձրորակ միջազգային կրթություն տրամադրելու հանձնառություն: «Քեմբրիջ դպրոցները կազմում են մեկ համաշխարհային համայնք, որ նպատակ ունի նախապատրաստել ուսանողներին հարափոփոխ աշխարհում հաջողության հասնելու համար: Հավատարմագրման առավելությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Քեմբրիջի կայքը:

Անդրադառնալով հավատարմագրման գործընթացին՝ ՆԴԿԴ-ի ղեկավար Ստեֆանի Ջոնսը նշել է. «Տարրական, միջին և ավագ դպրոցի համար Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրումը զորեղացնում է մեր անձնակազմի կարողությունը և հավաստում է բազմազգ ուսանողական կազմի համար բարձրակարգ կրթություն ապահովելու մեր հանձնառությունը»։

UWC Դիլիջանի և Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի տնօրեն Ադամ Արմանսկին ասել է. «Հավատարմագրումը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Արտաքին գնահատում անցնելը խիստ կարևոր է 70 աշակերտ ունեցող և աճող հաստատության համար: Հաջորդ տարի մեր աշակերտների մի մասը կփոխադրվի 10-րդ դասարան: Այսպիսով կունենանք ամբողջական լրակազմ՝ նախակրթարանից մինչև UWC Դիլիջանի միջազգային բակալավրիատի ծրագրի 12-րդ դասարան»:

«Շատ ուրախ ենք, որ մեր Նախապատրաստման դասընթացների կենտրոնը, որ հիմնել էինք UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունն ապահովելու նպատակով, հասել է այս կարևոր հանգրվանին: Երբ սկսեցինք ընդլայնվել և դրսից ներգրավել աշակերտներ, հավատարմագրումն անհրաժեշտություն դարձավ: UWC Դիլիջանը կարևորում է արտաքին չափանիշներին համապատասխանությունը. սա կրթության գերազանցության կենտրոն դառնալու և պահպանելու պայմանն է»,- նշել է UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ, Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

  • Կիսվել: