չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել Առնո Բաբաջանյանի հուշարձանին

Մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել Առնո Բաբաջանյանի հուշարձանին

Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։
 
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։
Արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը և քոլեջի երգչախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, Բաբաջանյանի արվեստի երկրպագուներ։
 
Ի հիշատակ հայ քաջարի զինվորների՝ քոլեջի երգչախումբը հանդես է եկել «Տղերքը, որոնք չկան» կատարմամբ։

  • Կիսվել: