շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
MovieWeb-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է նաև «Ավրորայի լուսաբացը»

MovieWeb-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է նաև «Ավրորայի լուսաբացը»

MovieWeb-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է ընդգրկվել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023 թվականը, մեղմ ասած, ֆանտաստիկ տարի էր անիմացիոն ֆիլմերի համար։ Այդ ֆանտաստիկ ֆիլմերի շարքում է հայտնվել «Ավրորայի լուսաբացը»՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ստացել է նաև պետական ֆինանսական աջակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից: Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

  • Կիսվել: