շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոսկվայում սկսվել են Սարիկ Անդրեասյանի՝ հայտնի օդաչուի սխրագործության մասին ֆիլմի նկարահանումները

Մոսկվայում սկսվել են Սարիկ Անդրեասյանի՝ հայտնի օդաչուի սխրագործության մասին ֆիլմի նկարահանումները

Մոսկվայում սկսվել են Սարիկ Անդրեասյանի «Արևի տակ՝ եգիպտացորենի շարքերի երկայնքով» («На солнце вдоль рядов кукурузы») ֆիլմի նկարահանումները, որը պատմում է օդաչու Դամիր Յուսուպովի սխրանքի մասին, որը կարողացել էր 2019 թվականի օգոստոսին ինքնաթիռը բարեհաջող իջեցնել՝ երկու շարժիչի խափանումից հետո։ Նրան մարմնավորում է Եգոր Բերոևը, ում թեկնածությունը հաստատել է հենց օդաչուն, հայտնում է նախագծի մամուլի ծառայությունը։

Սյուժեն չի սահմանափակվում «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության չվերթի պատմությամբ, երբ ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել էր ճայերի երամի, սակայն Յուսուպովը կարողացել էր ինքնաթիռն իջեցնել Ժուկովսկի օդանավակայանի մոտ գտնվող եգիպտացորենի դաշտում և փրկել 233 ուղևորի կյանքը։

Դիտողները կիմանան Դամիրի ճակատագրի մասին՝ օդաչու հոր հետ առաջին այցը օդանավակայան, ավիացիոն բուհի ընդունող հանձնաժողովի մերժումը․․․
Ֆիլմի հերոսներ կդառնան նաև ինքնաթիռի վթարային վայրէջքից փրկված չվերթի ուղևորները։ Փրկությունից հետո նրանք ստիպված կլինեն վերանայել իրենց կյանքը, սովորել գնահատել սիրելիներին և չկորցնել հավատը հրաշքի հանդեպ:

Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2023 թվականի սկզբին։

  • Կիսվել: