շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոլդովայի մրցույթից Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է 2 մրցանակով

Մոլդովայի մրցույթից Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է 2 մրցանակով

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էին 12 երկիր՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իտալիա, Ղազախստան, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա:

Միջազգային հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակները՝ Նարեկ Ասատրյանը և Կարինե Վարդանյանը փայլուն ելույթ են ունեցել։ Երկու մրցութային օրերի արդյունքում՝ Նարեկ Ասատրյանը, ժյուրիի բացարձակ առավելագույն միավորները վաստակելով արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակին։ Իսկ Կարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակի:

Այս պահին հայաստանյան պատվիրակությունը գտնվում է Մոլդովայում։ Մեր պատվիրակների հաղթանակի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք Հայաստան վերադարձից հետո։

  • Կիսվել: