հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Գիտաժողովը 2022 թվականի նոյեմբերի 28-30-ը կանցկացվի Երևանում:

Զեկույցով հանդես գալու համար ցանկացողները կարող են մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ լրացնել կցված մասնակցության հայտը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Ներկայացված զեկույցները կհրապարակվեն «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նյութերի 3-րդ ժողովածուում:

  • Կիսվել: