ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը

«Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը

«Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքը, այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները:

Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:

 

  • Կիսվել: