ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, դրա համար էլ մարդ չէր գնում. Փաշինյան

Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, դրա համար էլ մարդ չէր գնում. Փաշինյան

Մենք այս տարի փոխեցինք տոմսային քաղաքականությունը, որը բերել է նրան, որ հենց մեր արգելոց-թանգարանների մասով ունենք սեփական եկամուտների ավելացում նախորդ տարվա համեմատ շուրջ 50 տոկոսով: Այս մասին այսօր կառավրության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այսինքն մեր արգելոցներ այցելող մինչեւ 12 տարեկան երեխաները շուրջ 70 հազարն են եղել այս պահի դրությամբ: Մենք դեռ ամփոփում ենք տվյալները, բայց իրոք, հսկայական ներուժ կա»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մինչեւ 12 տարեկան երեխաների մուտքը թանգարաններ դարձրել են անվճար. «Իսկ մյուսների համար սկսվում է 1000 դրամից, մինչդեռ նախկինում 100-150 դրամ էր»:

Նախարարը նկատեց, որ Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, ինչին վարչապետը ծիծաղելով արձագանքեց. «Դրա համար էլ մարդ չէր գնում: Ասում են՝ 60 դրամ որտեղի՞ց ճարեմ, որ տոմս առնեմ»:

  • Կիսվել: