ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը

Մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին նախատեսում է իրականացնել «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ամրապնդել թատրոն-դպրոց կապը, նպաստել պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովել ոչ ֆորմալ գեղարվեստական կրթություն։

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցի աշակերտները։ Մասնակցությունը ծրագրին անվճար է։

Մասնակիցների ընտրությունը կատարվում է երկու փուլով՝ հայտերի և հարցազրույցի միջոցով։

Մասնակցության հայտը լրացվում է առցանց եղանակով` https://bit.ly/3MQJAc9։ Հայտին կցվում է նաև մասնակցի նկարահանած տեսանյութը*։

*Տեսանյութում մասնակիցը պատմում է իր մասին, ներկայացնում իր նախասիրությունները, հմտությունները, ծրագրին մասնակցելու նպատակը։ Տեսանյութի տևողությունը՝ մինչև 3 րոպե։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. հունիսի 10-ն է։ Ծրագիրը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

  • Կիսվել: