երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեկնարկում է «Չարենցյան ամառ» ծրագիրը

Մեկնարկում է «Չարենցյան ամառ» ծրագիրը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար: Նպատակն է պատանիների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում՝ ամրապնդելով դպրոց-թանգարան կապը:

Ծրագրի առանցքում Եղիշե Չարենցի կերպարի ուսումնասիրումն ու բացահայտումն է, նրա ժամանակակից մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին, ստեղծագործական ժառանգությանը ծանոթացումը:

«Չարենցյան ամառ» ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝

հետազոտական աշխատանք,

կոնֆերանս,

նյութերի ժողովածուի հրատարակում:

Գրական-մշակութային վերոնշյալ երկու կառույցների կողմից հաստատված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ամռանը հայտարարելու է հետազոտական աշխատանքի խորագիրը, որի շրջանակում գրականասեր-չարենցասեր պատանիները, ուսուցիչների խորհրդատվությամբ, կուսումնասիրեն Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, բանաստեղծի միջանձնային, ստեղծագործական կապերը ժամանակի գրողների, արվեստագետների (հայ կամ օտարազգի) հետ: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի օրվա շրջանակում կազմակերպվող կոնֆերանսին: Լավագույն նյութերը կհրապարակվեն:

2023 թվականի հետազոտական աշխատանքի խորագիրն է «Չարենցը և իր ժամանակակիցները»:

2023 թվականի հետազոտական աշխատանքի խորագիրն է «Չարենցը և իր ժամանակակիցները»:

Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3t9wr558, իսկ հետազոտական աշխատանքներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը (չափորոշիչները կցվում են):

Հավելյալ տեղեկությունների համար պետք է դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12):

  • Կիսվել: