երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

Օգոստոսի 12-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:
 
Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:
 
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի, «Ֆլեշ» ՍՊԸ-ի, «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի գործընկերությամբ:      
                                                                                                                                     
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

  • Կիսվել: