շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է

«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է

Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել, հայտնում են Մատենադարանից:
 
«Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ։
 
Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին՝ արժեքավոր նվիրաբերության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
 
 

  • Կիսվել: