շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մատենադարանում կբացվի «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես

Մատենադարանում կբացվի «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, «Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում կբացվի «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ-ն:

Ցուցադրության նպատակն է կարևորել վերականգնողական արվեստի դերը, ճանաչելի դարձնել մասնագետ վերականգնողներին` հիմքեր ստեղծելով վերականգնողների մասնագիտական միավորման կայացման համար: Ցուցադրության միջոցով հանրությանը կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում կատարված աշխատանքները:

Նմուշների տեսականին բավականին լայն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն: Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս (Հնդկաստան), Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:

Ցուցադրությունն իրականացվելու է ութ պատմամշակութային հաստատությունների համագործակցությամբ՝ ցուցադրելով պահոցներից վերականգնված նմուշներ:

  • Կիսվել: