երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մատենադարանի համալրումները շարունակվում են

Մատենադարանի համալրումները շարունակվում են

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Նշան և Մարիա Բագգալյանները Մատենադարանին են ընծայաբերել երկու մեծարժեք ձեռագիր և մեկ հնատիպ գիրք։ Մատենադարանից հայտնում են, որ տնօրենության հրավերով այս տարվա օգոստոսին նվիրատուները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը։

Հաջորդ արժեքավոր ձեռքբերումը նշանավոր հայագետ, արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային փաստաթղթերն են, որոնք Մատենադարանին է հանձնել հայտնի արվեստաբան Սիլվիա Աճեմյանը։

Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային ֆոնդը և անձնական գրադարանը պահպանվում են Մատենադարանում։


 

  • Կիսվել: