չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին». համերգային ծրագիր՝ նվիրված մաեստրոյին

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին». համերգային ծրագիր՝ նվիրված մաեստրոյին

Հունվարի 27-ին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Այդ առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում այդ օրը՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգային ծրագիրը:

Համերգից առաջ կցուցադրվի ֆիլմ` նվիրված մաեստրոյի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: Համերգի ընթացքում կներկայացվի երկու պրեմիերա. հայաստանյան` «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի) և համաշխարհային` «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը: Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, որպես մենակատարներ ելույթ կունենան Տիգրան Քախվեջյանը և Բաբկեն Չոբանյանը (ասմունք): «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգը կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ:

  • Կիսվել: