ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մահացել է «Կոտրված լապտերների փողոցները» ֆիլմի դերասանուհին

Մահացել է «Կոտրված լապտերների փողոցները» ֆիլմի դերասանուհին

89 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գալինա Մոչալովան։ Այս մասին հայտնում է «Приют комедианта» թատրոնի կայքը։ 16 օրից կլրանար դերասանուհու 90-ամյակը։ 

«Ընդամենը մի քանի օր առաջ մենք պատրաստվում էինք Ռուսաստանի վաստակավոր դերասանուհու ծննդյան 90-ամյակին՝ խնդրելով նրա գործընկերներին գրել շնորհավորանքներ եւ ջերմ խոսքեր, որոնք նախատեսել էինք հրապարակել նոյեմբերի 18-ին (նրա ծննդյան օրը): Երեկ երեկոյան մեզ տեղեկացրին, որ Գալինա Վլադիմիրովնան այլեւս չկա»,-ասվում է հայտարարության մեջ։ 

Մոչալովան նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում եւ հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Կոտրված լապտերների փողոցները», «Հետաքննության գաղտնիքները», «Վարպետը եւ Մարգարիտան» (2005):

  • Կիսվել: