չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը

Մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը

Կայնքի 86-րդ տարում մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Արտեմեւը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա որդին՝ Արտեմի Արտեմեւը։

Նրա խոսքով՝ Արտեմեւը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոմպոզիտորի մոտ դեկտեմբերի սկզբին ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:

Էդուարդ Արտեմեւը երաժշտություն է գրել ավելի քան 170 ռուսական եւ արտասահմանյան գեղարվեստական, վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի համար։ Դրանցից են «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ` օտար», «Սիրո ստրուկ» (1975 թ.), «Հայելի» (1974 թ.), «Ստալկեր» (1979 թ.), «Սիբիրիադա» «(1979):

 

  • Կիսվել: