հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մահացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուդոլֆ Վաթինյանը

Մահացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուդոլֆ Վաթինյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունվարի 2-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է կինոօպերատոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուդոլֆ Վաթինյանը:
 
Սիրելի արվեստագետը իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է հայ կինոյին՝ կինոօպերատորական արվեստում ստեղծելով յուրօրինակ ձեռագիր: Նրա կինոմտածողությամբ և կինոընկալմամբ սերունդները դեռ երկար կոգեշնչվեն:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է անվանի արվեստագետի ընտանիքին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
 
 
 
 

  • Կիսվել: